Գյումրի–Այրում երկաթուղային ճանապարհին գնացքը մի կնոջ է հարվածել

Գնացքը կնոջը հարվածել է Սանահին-Ալավերդի հատվածում` ավտոկանգառի հարակից տարածքում։ Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 4-ին, ժամը 10-ի սահմաններում Գյումրի-Այրում բեռնատար գնացքը, երկաթգծի 2609 կիլոմետրի Սանահին-Ալավերդի հատվածում, «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում հարվածել է մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վանաձորում կրակոցներ են հնչել. սպանվածների թվում քրեական հեղինակություն կա

Կինը մարմնական վնասվածք է ստացել և դիմել «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել