ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավարի տեղակալ Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, տոնում է իր ծննդյան օրը։ Նա որոշել է յուրօրինակ ձևով շնորհավորել ինքն իրեն և բաժանորդներին։
«Կրակ է, ոչ թե կին». Ժաննա Լևինան սոցցանցում «ֆուրոր» է արել
Էլինան Արցախի խորհրդանիշ համարվող «Պապիկ-տատիկ» հուշակոթողի («Մենք ենք, մեր սարերը») նկարով շապիկ է հագել, լուսանկարվել ու հրապարակել Instagram–ի իր էջում։
«Շնորհավորում եմ ծնունդս։ Բոլորիս մաղթում եմ երջանկություն և խաղաղություն` առանց պատերազմի։ Լինենք երջանիկ և ժպտանք», – լուսանկարին կից գրել է նա։
Լուսանկարի մեկնաբանություններում երգչուհի Իվետա Մուկուչյանը մաղթել է, որ Էլինայի սիրտը միշտ սիրով լցված լինի։ Իսկ Ալեքսանդր Ռևայի կինը` Անժելիկան, երջանկություն ու խաղաղություն է մաղթել նրան։ Երգիծաբաններ Մարինա Կրավեցն ու Միխայիլ Գալուստյանը, երգչուհի Զառան, դերասանուհիներ Վալենտինա Ռուբցովան և Էվելինա Բլեդանսը նույնպես միացել են շնորհավորանքներին։
Էլինայի ընկերուհին` հաղորդավար ու երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, որոշել է տարբերվել և լուսանկարների կոլաժ է հրապարակել զվարճալի, ինչպես ինքն է բնութագրել, շշմեցուցիչ երգի տակ։
«Այս երջանիկ օրը, երբ դու մեկ տարով մեծացար, չի կարող չուրախացնել ինձ` քո հին, բայց կայտառ ընկերուհուն։ Մաղթում եմ քեզ, որ դեռ երկար տարիներ ընկերություն անես ինձ հետ, և թող միայն իմ ծերունական ամնեզիան 50 տարի հետո եզրափակի մեր ընկերությունը»,– գրել է Լևինան։
Նշենք, որ Ժաննան և Էլինան վաղեմի ընկերուհիներ են։ Երգչուհի Ալսուի հետ նրանք ձևավորել են ռուսական շոու բիզնեսի ամենավառ եռյակներից մեկը։
Նորաոճ գեղեցկուհիները. Նունե Եսայանն Էլինա Ջանիբեկյանի հետ լուսանկար է հրապարակել