Երևանի կենտրոնում 2 երիտասարդի են դանակահարել

Դանակահարվածները 20-22 տարեկան երիտասարդներ են։ Տեղեկություններ կան, որ դանակահարությունից առաջ վիճաբանություն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Երեկ գիշեր դանակահարությամբ ավարտված միջադեպ է տեղի ունեցել Երևանի Կենտրոնում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարմնի տարբեր մասերին դանակահարված վերքերով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացվել են 20-22 տարեկան երկու երիտասարդ։

Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել

Ըստ լուրերի՝ կենտրոնում գտնվող բարերից մեկի դիմաց ինչ–որ հարցի շուրջ երիտասարդական պարզաբանումներ են եղել, ինչն էլ ավարտվել է երիտասարդների դանակահարությամբ։

Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության

Մեր տեղեկություններով՝ ոստիկանությանն արդեն հայտնի են մասնակիցների շրջանակը։ Այլ մանրամասներ պարզվում են։

Սարսափելի վթար Երևան–Արմավիր ճանապարհին. վարորդը դուրս է շպրտվել մեքենայից. լուսանկար