«Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցսպասարկման կենտրոնի» տնօրենը գումար է յուրացրել

«Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 2012–ից մինչև վերջին օրերս հափշտակել է շուրջ 28 մլն դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Այգեկ գյուղի դպրոցի տնօրենն ավելի քան 10 մլն դրամ է յուրացրել դպրոցի բյուջեից. տեսանյութ

«Նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ՊՈԱԿ-ի տարբեր հաստիքներում հրամանագրել է իր հարազատներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց անվամբ ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված աշխատավարձի, ինչպես և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր 25․369․888 դրամ, առձեռն ստացել և յուրացրել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արվեստի դպրոցի տնօրենը 5 մլն-ից ավելի գումար է յուրացրել. մեղադրանք է առաջադրվել

Կազմակերպության հաշվեկշռում գտնվող անսարք երկու տրանսպորտային միջոցի չշահագործվելու պայմաններում 2016-2019 թթ. ընթացքում նշված ավտոմեքենաների երթուղային թերթերում, պահանջագրերում և վառելիքի շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկագրերում մտցրել է կեղծ տեղեկություններ։ Դրա արդյունքում նա առձեռն ստացել և յուրացրել է տրանսպորտային միջոցների համար ՊՈԱԿ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր 2․708․970 դրամի՝ 7550 լիտր բենզինի կտրոնները։

«Օկտան ԴՊ»-ի փոխտնօրենը ներկայացել է որպես ընկերության տնօրեն և 120 միլիոն դրամ յուրացրել

Բացի այդ, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015–ի նոյեմբերից  կազմակերպության հաշվեկշռում գտնվող, սակայն տնօրենի և նրա ընտանիքի անդամների կարիքների համար շահագործված մեկ այլ ավտոմեքենայի համար ՊՈԱԿ-ի դրամարկղից դուրս գրված 3010 լիտր բենզինն է հափշտակել։ Նա յուրացրել է նաև վարորդի անվամբ դուրս գրված աշխատավարձի և պարգևավճարի գումարները՝ ընդհանուր` 3․916․815 դրամ։

Տնօրենները յուրացրել են «ֆեյք» աշխատակիցների աշխատավարձերը, վաճառել դպրոցի ալյուրը

Դեպքերի առթիվ հոկտեմբերի 3-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե՝ հետագա քննության։