Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ»

Մասնագետները համոզված են, որ երեխաներին դեռ փոքրուց անհրաժեշտ է կենդանասեր դաստիարակել, որպեսզի նրանք ագրեսիվ չմեծանան: Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության միջազգային օրն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. «Դինգո թիմը» նոր նախագիծ է իրականացնում, որի շրջանակներում երեխաներին հեքիաթների միջոցով ներկայացնելու են փրկված կենդանիների պատմությունները:

Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ»

Հայաստանում կենդանիների պաշտպանությամբ պետությունը չի զբաղվում, փոխարենն այդ պարտականությունն իրենց վրա են վերցրել բարեգործական կազմակերպություններն ու կենդանասերները: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը:

Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ»

«Բարեգործների և կենդանասերների շնորհիվ Հայաստանում կենդանիների հանդեպ վերաբերմունքը  10 տարի առաջվա համեմատ փոխվել է դեպի դրականը, բայց այս հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի՝ օրենք գործի և ոստիկանությունն էլ հավուր պատշաճի զբաղվի խնդրով»,-ասաց նա:

Կենդանիների նկատմամբ բռնությունը քրեականացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հովսեփյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը հաճախ է կենդանիների նկատմամբ դաժան դեպքերի ականատես լինում:

«Դեպքեր եմ հիշում, երբ կրակել էին կենդանու 4 ոտքին և թողել, որ նա տանջամահ լինի: Կացնահարել էին շանը, կրակել էին մեկ ամսական ձագուկներին, ինչն առհասարակ ինքնապաշտպանության հետ աղերս չունի»,-ասաց նա և հավելեց, որ առանձին դեպքերով դիմում են ոստիկանություն, որպեսզի քաղաքացիները քաշքշուկի մեջ ընկնեն, հայտնվեն ոստիկանությունում և գոնե այդպես մի փոքր զգաստանան:

Ասուլիսին ներկա կենդանապաշտպան Նարե Արամյանի խոսքով՝ այժմ Հայաստանում ոչ միայն իսպառ բացակայում է օրենսդրական դաշտը, այլև չկան այն ռազմավարական ծրագրերը, որոնք առանձին կենդանիների դեպքում հնարավոր կդարձնեն խնդրի կարգավորումը:

Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ»

«Գրեթե բոլոր նախարարություններն առնչվում են կենդանիների բարեկեցությանը, ուստի պետք է ունենանք կառավարությանն առընթեր՝ կենդանիների վերահսկողության հանձնաժողով, որը կկարողանա կանոնակարգել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտը և կարգավորել յուրաքանչյուր նախարարության գործունեությունը»,-ասաց նա:

«Դինգո թիմ». «Յունիգրաֆ իքսի» շներին ոչ ոք չի գողացել

Ասուլիսին ներկա՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի /FPWC/ բնապահպանական ծրագրի ղեկավար Արևիկ Մկրտչյանն էլ խոսեց մեկ այլ խնդրի մասին. նա նշեց, որ չկան հստակ տեղեկություններ այն մասին, թե որսորդը, որին թույլատրում են որս անել, սպանում է կարմիրգրքյա՞ն, թե՞ այլ կենդանի:

Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ»

«Կան թռչունների տեսակներ, որոնք ընդամենը մեկ գծով են տարբերվում կարմիր գրքում գրանցված թռչուններից: ՀՀ օրենսդրությունը թույլատրում է նման որսորդներին պատասխանատվության ենթարկել, բայց որքանո՞վ են այդ օրենքները կիրառվում»,-ասաց նա:

«Շնորհակալություն բոլոր կենդանիների անունից». Նաիրա Զոհրաբյան

Մկրտչյանն օրինակ բերեց, որ իրենք տեղեկություն ունեն, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պետական պաշտոնյան հանրային տարածքում պահում է կարմիրգրքյան 2 գորշ արջ, որոնց առգրավելու համար առկա են բոլոր իրավական հիմքերը, բայց դա չի արվում:

Նա շեշտեց, որ այստեղ խնդիրն արդեն ոչ թե արջերի, այլ հանրային անվտանգության մասին է, որովհետև այդ արջերին պահում են ինքնաշեն վանդակներում, և նրանք ցանկացած պահի կարող են փախչել: Այդ դեպքում արդեն հայտնի չէ, թե դժբախտություն լինելու պարագայում ով է պատասխանատվություն կրելու: