Կյանքն է վտանգել հանուն «լայքերի». կինը մտել է առյուծների վանդակ և պարել. տեսանյութ

Ոստիկանությունը կզբաղվի ադրենալինի անվախ սիրահարով։ Նա թեև անվնաս է մնացել, բայց «առյուծների հետ պարերը» թանկ կնստեն նրա վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Instagram սոցիալական ցանցում տեսագրություն է հայտնվել, որում ամերիկյան Բրոնքսի կենդանաբանական այգու այցելուն պարում է և զայրացնում առյուծին։

«Ի՜նչ լավիկն են». փոքրիկն ու բրդոտ շունը գերել են օգտատերերին. տեսանյութ

Կինը մտել է վանդակի մեջ, որտեղ այդ պահին առյուծներ են եղել։ Կադրերում երևում է, թե ինչպես է կինը ձեռքի շարժումներով գրավում կենդանու ուշադրությունը` ընդհանրապես չվախենալով։

Տարեց բրիտանուհին կանխել է երիտասարդ կնոջը ավազակային հարձակումը. տեսանյութ

Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով, որոնք մենաբանել են այդ միջադեպը, ամերիկուհին իրեն լուրջ վտանգի է ենթարկել, իսկ տեսահոլովակով արդեն հետաքրքրվել են ոստիկանները։