Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է Եվրոպայի լիգայի խաղը. լուսանկարներ և տեսանյութ

Արցախի դրոշը խաղադաշտում է հայտնվել դրոնով։ Համացանցում հրապարակվել է դրոշը խաղադաշտ մտցնելու հեղինակների լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Լյուքսեմբուրգում Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյուդելանժի» և ադրբեջանական «Ղարաբաղի» հանդիպումը 15 րոպեով ընդհատվել է, որովհետև խաղադաշտի վրա Արցախի դրոշով դրոն է հայտնվել։

Հանդիպումը դադարեցվել է խաղի 32–րդ րոպեին, երբ հաշիվը 2։0 է եղել` հօգուտ «Ղարաբաղի»։

Հայաստանի հավաքականի FAF ֆան-ակումբը հրապարակել է դրոնի լուսանկարը և գրել, որ ակցիան իրականացրել են իրենց տղաները։