Զառա Արամյանը հիվանդանոցում է. նա առողջական խնդիր ունի

Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը դիմել է բժիշկներին։ Հետազոտությունների ավարտից հետո պարզ կլինի` վիրահատության կարիք կա, թե ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հաղորդավարուհի, դերասանուհի  Զառա Արամյանը սրտի աշխատանքի հետ կապված գանգատներով դիմել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը։

Ջիգարխանյանի նախկին կինը որոշել է հաղորդավարուհի դառնալ

«Արամյանը մեզ մոտ դիմել է սրտային խնդիրներով. այժմ բժիշկները հետազոտում են նրան։ Նա բժիշկների հսկողության տակ է»,–ասաց Հունանյանը։

Հարցին` արդյո՞ք վիրահատական միջամտության կարիք կա, Հունանյանը պատասխանեց` այդ մասին հայտնի կլինի հետազոտությունների ավարտից հետո։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան «Տարիներ անցան» ռադիոնախագծի հաղորդումներից մեկը նվիրել էր Զառա Արամյանին և մի շարք ուշագրավ պատմություններ ներկայացրել հաղորդավարուհու կյանքից։