Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա

«Ռոմայի» մարզիչը Մխիթարյանին շատ չի ծանրաբեռնել, բայց «Լեչեի» հետ խաղից հետո ֆուտբոլիստի վնասվածքը զգացնել է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի ֆուտբոլիստ ը կարող էր վնասվածք ստանալ մինչև իտալական «Ռոմա» ակումբ տեղափոխվելը։ Այդ մասին «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ասել է բրիտանական The Mirror թերթին տված հարցազրույցում։

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. ՀՖՖ

Ա շարքի 6–րդ տուրում Մխիթարյանը խաղացել է «Լեչեի» հետ հանդիպման գրեթե ամբողջ ընթացքում, փոխանցում կատարել Ջեկոյի հաղթական գոլի համար։ Բայց խաղից հետո պարզվել է, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու առնվազն երեք շաբաթ խաղադաշտ չի վերադառնա։

«Հաշվի առնելով նրա սեղմ խաղային ժամանակացույցը, պարզ է, որ կարող էր լարվածություն զգալ։ Ուստի, ես նրան դաշտ չթողեցի «Ատալանտայի» դեմ խաղում (Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել խաղի 65–րդ րոպեին), և նա նորմալ վերականգնվել է մինչև մյուս խաղը։ Բայց դրանից հետո կրկին վնասվածք է ստացել»,– հավելել է Ֆոնսեկան։

Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2019թ–ի սկզբին, երբ խաղում էր «Արսենալում», մի քանի խաղ բաց է թողել վնասվածքի պատճառով։