ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկը ծանր հիվանդի հարազատներից գումար է շորթել։ Այս մասին քիչ առաջ Facebook-իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Բուժաշխատողների ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»,– գրել է նախարարը։
Թորոսյանը նաև հրապարակել է իր հայտարարությունն ապացուցող դիմումը, որով մահացած հիվանդի կինը դիմել է հիվանդանոցի տնօրենին և հետ պահանջել բժշկին տված 400 000 դրամը։
Սա ուղղակի հրաշք է. Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետը բացել է աչքերը
«Ես ու իմ տղան բժիշկ Համբարձումյանին վճարեցինք 400 000 դրամ, քանի որ ինքը մեզ նախազգուշացրել էր, որ դա օգտագործել է վիրահատության ժամանակ։ Մեր խնդրանքը կայանում է նրանում, որ բժիշկ Համբարձումյանը հետ վերադարձնի մեր վճարած գումարը»,– գրում է կինը։
Թորոսյանի գրառումն, ի դեպ, անմիջական առնչություն ունի այսօր բուժկենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։
«Գագիկ Համբարձումյանը, ում որդին այսօր հարձակվել էր Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի վրա, օրեր առաջ ազատվել է աշխատանքից լուսանկարում երևացող դիմումի հիման վրա: Նա ապօրինի 400.000 դրամ էր վերցրել հիվանդի հարազատներից, իսկ վերջիններիս գրած դիմումից հետո վերադարձրել այն»,– հայտնում է նախարարը։
Թորոսյանը նշում է նաև, որ կաշառք պահանջած բժիշկն աշխատանքից ազատվել էր հիվանդանոցի տնօրենի իրավաչափ որոշմամբ։
Միրզոյանը հուսով է, որ Գորգիսյանը փոխգնդապետին ծեծելու գործով ցուցմունք կտա. ԱԺ–ում թեժ է
«Իսկ նրա որդին այսօր «հաշիվ էր պահանջում» տնօրենից»,– գրում է Թորոսյանը։
Հիշեցնենք, Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր արտառոց դեպք էր տեղի ունեցել. կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հարվածել էր աշխատակցին` նրան մարմնական վնաս պատճառելով։
Ոստիկանությունում դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։