Տեխնիկական վրիպակ էր, ինչի մասին զանգով տեղեկացրել ենք. Գրիգորյանը` ի պատասխան Թովմասյանի

Ինչո՞ւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի մասնակցում Ազգային ժողովի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հրայր Թովմասյանին պատշաճ կարգով Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստին չհրավիրելը տեխնիկական վրիպակ է եղել։ Այս մասին ԱԺ–ում Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու` «Իմ քայլի» նախագծի ներկայացման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Այո, տեխնիկական վրիպակ է եղել, սակայն զանգով տեղեկացվել է այդ մասին Թովմասյանը: Կարծում եմ՝ այդ վրիպակի վրա այդպես սևեռվելու անհրաժեշտություն չկար»,–ասաց նա։

Ի դեպ, Հրայր Թովմասյանը կարող էր մասնակցել, սակայն նա ներկա չէ ԱԺ նիստին։

Պատճառը փաստերն են. ԱԺ–ն քննարկում է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Հիշեցնենք, որ Թովմասյանն այսօր հայտարարություն էր տարածել։

ՍԴ-ն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իր կարծիքը պետք է հիմնավորի. Գրիգորյան

«Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված է եղել պաշտոնական հրավեր՝ մասնակցելու հանձնաժողովի հոկտեմբերի 24-ի նիստին։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին»,–ասել էր նա` հայտարարելով, որ չի մասնակցի ԱԺ նիստին։

Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել

Ի դեպ, ԱԺ պատգամավորների 3/5–ի կողմից նախագծին հավանություն տալու դեպքում Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը կքննարկի հենց ՍԴ–ն։