ՍԴ–ի` Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացրած դիմումը վարույթ է ընդունվել

Սահմանադրական դատարանը հայտնել է, որ ՄԻԵԴ–ը վարույթ է ընդունում Ռոբերտ Քոչարյանի գործով` ՍԴ–ի դիմումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը։

«Աղվան Հովսեփյանը պետք է վկայություն տա` առանց դռները պաչպչելու». Քոչարյան

«Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՍԴ–ի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը 2019–ի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։ ՍԴ–ն դիմել էր ՄԻԵԴ` խորհրդատվական կարծիք ստանալու համար։

«Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին». Քոչարյան

Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. «Իզմիրլյանի» տնօրենը բացատրեց` ինչու

Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: