ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանում դրական են գնահատվում Հայաստանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով հայ լրագրողի համապատասխան հարցին` Զախարովան կարճ ասել է` դրական։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում կայացավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, ինչպես նաև Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Եվրասիական տնտեսական միությունը և Սինգապուրն ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեցին։
Ավելի ուշ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին` ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունավետ տարվա և բարձրագույն խորհրդի նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար։