Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանների վրա. չորս մարդ զոհվել են

Քաղաքապետ Աննա Իդալգոն արդեն արձագանքել է ողբերգությանը` ցավակցություն հայտնելով մահացածների ընտանիքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Փարիզում դանակով զինված տղամարդը ներխուժել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ոստիկանության կենտրոնակայան և հարձակվել աշխատակիցների վրա։ Միջադեպի հետևանքով չորս մարդ մահացել է, հաղորդում է Euronews.com–ը։

Փարիզում ոստիկանները հարվածներ են հասցրել ՌԻԱ Նովոստիի թղթակցին․ աղջիկը դիմել է բժշկի

Հանցագործը, որի անձն առայժմ պարզված չէ, չեզոքացվել է։ Նրա արարքի դրդապատճառները պարզվում են։

Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն արդեն արձագանքել է ողբերգությանը` ցավակցելով զոհվածների ընտանիքներին։

«Սարսափելի կորուստ, մահացել են անմեղ ոստիկաններ։ Ես բոլոր փարիզեցիների նման մտքերով մահացածների ընտանիքների ու ազգականների հետ եմ», – գրել է նա Twitter–ում։

Մարդասպանի անձը և դրդապատճառները պարզվում են, քաղաքի իշխանությունները փակել են մոտակայքի մետրոյի կայարանը։