ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Այս մասին գրում է Aysor.am կայքը։
Sputnik Արմենիային չհաջողվեց կապ հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ` տեղեկությունը ճշտելու համար։
«Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին: Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել»,–գրում է կայքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։