Կոնյակը կհամեմատվի մթերվող խաղողի հետ. ՏՄՊՊՀ–ն անբարեխղճություն է նկատում

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կոնյակ արտադրող ռիսկային օբյեկտներում ստուգումներ է անելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կոնյակի շուկայում մրցակցությունն անբարեխիղճ է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով այդ շուկայում իր ղեկավարած կառույցի իրականացրած ուսումնասիրության արդյունքներին։

Երբ է Չերչիլն առաջին անգամ հայկական կոնյակ խմել. պարզաբանում է ռուս պաշտոնյան

Գինի, կոնյակ, մրգեր, կամ «Armenia» ավիաընկերությունը գտել է ռուսաստանցիների «թույլ տեղը»

«Հայկական կոնյակը պետք է պահպանի ստանդարտները` լինի հայկական խաղողից։ Դա նորություն չէ, դա օրենքի պահանջ է։ Հիմա մենք ստուգումներ ենք իրականացնելու և՛ մթերումների, և՛ խմորումների ցանցում, ու եթե պարզեցինք, որ թվերում կան անհամապատասխանություններ, ռիսկային օբյեկտներում ստուգումներ ենք անելու»,– ասաց Գևորգյանը։

Փաշինյանը վիետնամցի գործարարներին առաջարկել է հայկական գինի ու կոնյակ արտահանել Վիետնամ

Հանձնաժողովի նախագահը հայտնեց նաև, որ կոնյակի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ ներկա պահին չկան։