Գիրքն արդեն վաճառվում է Հայաստանում. Ալեքսիս Օհանյանը ուրախալի լուր է հայտնել

Սպասվում է, որ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը կմասնակցի հայերեն թարգմանված իր գրքի շնորհանդեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության» գիրքը վաճառքի է հանվել Հայաստանում։ Այդ մասին Օհանյանը գրել է Twitter–ի իր էջում։

Սեր ու համերաշխություն. Սերենա Ուիլյամսը կնոջ կեղծամ է դրել ամուսնու` Ալեքսիսի գլխին

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Օհանյանը Երևանում կմասնակցի իր բեսթսելերի շնորհանդեսին։

Հայաստանը 2000 հյուրի է սպասում, այդ թվում` Քիմ Քարդաշյանին ու Ալեքսիս Օհանյանին

«Առանց թույլտվության» գրքի շնորհանդեսը` հրատարակված «Էդիթ փրինթ» ընկերության կողմից, նախատեսված է հոկտեմբերի 8–ին Հայաստանի մայրաքաղաքում։ Հեղինակը համաձայնել է ոչ միայն ներկա լինել միջոցառմանը, այլ նաև ելույթ ունենալ։ Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը։