Էրոտիկ հագուստներ, վառ կերպարներ և կանկան. «Մուլեն Ռուժը» կնշի իր 130–ամյակը

Sputnik

Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» կաբարեն առաջին անգամ այցելուների համար իր դռները բացել է 1889 թվականի հոկտեմբերին: Այս հաստատությունը Ֆրանսիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է, որի համբավը տարածվել է ամբողջ աշխարհում:

Կաբարեն անհավատալի ժողովրդականություն էր վայելում, այնտեղ էին այցելում ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները, այլև արիստոկրատները, գրողները, երաժիշտները, նկարիչները: «Մուլեն Ռուժի» ամենահայտնի պարը կանկան էր, որը սկզբում համարվում էր անպարկեշտ պար:

«Շառլը»՝ Հոլիվուդում. ամերիկացիներն առաջինը կտեսնեն Ազնավուրի կյանքի մասին մյուզիքլը

«Մուլեն Ռուժն» իր 130-ամյակը կնշի լայնածավալ անվճար ցուցադրությամբ: Բայց քանի որ բոլոր այցելուներին տեղավորել պարզապես անհնար է, ներկայացումը տեղի կունենա դրսում:

Ֆոտոշարքը ներկայացնում է յուրօրինակ ներկայացման մասնակիցների, կոստյումների, դեկորացիաների պատրաստման յուրահատուկ պահերը:

1 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհիները ներկայացումից առաջ
2 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհիները ներկայացումից առաջ
3 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհիները ներկայացումից առաջ
4 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհիները ներկայացումից առաջ
5 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհին ներկայացումից առաջ
6 / 13
«Մուլեն Ռուժը»
7 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհին
8 / 13
«Մուլեն Ռուժ»
9 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհինները
10 / 13
«Մուլեն Ռուժի» պարուհիները
11 / 13
Ներկայացման փորձ «Մուլեն Ռուժում»
12 / 13
Նախապատրաստական աշխատանքներ «Մուլեն Ռուժում»
13 / 13
Նախապատրաստական աշխատանքներ «Մուլեն Ռուժում»