ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտել։ Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«ՀՀ քաղաքացին 2018թ. հոկտեմբերից մինչև 2019թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցողին, իր վարած «Դեյվու Նեքսիա» և «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով պարբերաբար դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարորդը, ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, որից խաբեությամբ պահանջել և ստացել է մոտ 600 000 դրամի գումար` պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4 697 000 ՀՀ դրամի վնաս: Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից որպես վթարի փոխհատուցում նույնպես խաբեությամբ գումար է ստացել՝ մոտ 350 000 ՀՀ դրամ:
ԱԱԾ–ն կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր դեպք է բացահայտել
Բերման ենթարկվելուց հետո հիշյալ անձը խոստովանել է կատարած առերևույթ հանցագործությունները։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն։
ՀՀ քաղաքացիներն արծաթյա ձուլակտորները ոսկով են պատել ու վաճառել. ԱԱԾ–ի բացահայտումը