ՌԱԴԻՈ

Բադալյան. «ՌԴ պետական տարածքում ՌԴ նախագահը աջակցել է ՀՀ երկրորդ նախագահին»

ՌԴ նախագահը չի հրաժարվում ՀՀ երկրորդ նախագահի հետ ունեցած իր հարաբերություններից․ հանդիպումը տեղի է ունեցել Քոչարյանի հետ. պարոն, թե տիկին՝ կարևոր չէ։
Sputnik
Բադալյան. «ՌԴ պետական տարածքում ՌԴ նախագահը աջակցել է ՀՀ երկրորդ նախագահին»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում ամփոփում է Երևանոuմ անցկացված ԵԱՏՄ խորհրդի նիստը, և դրա շրջանակում Պուտինի այցը Հայաստան։ 

Սելֆի միկրոավտոբուսում. ԵԱՏՄ երկրների, Իրանի և Մոլդովայի առաջնորդների արձագանքը

Իշխանության ներկայացուցիչները և իշխանական մամուլը ԵԱՏՄ երևանյան նիստը փորձում են ներկայացնել որպես մի աննախադեպ միջոցառում, որ կայացել է վարչապետի խիստ բարձր վարկանիշի արդյունքում։  Այս երկրների լիդերները ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ էին, և նրանք պե՛տք է գային։ Սինգապուրի վարաչապետն էլ եկել էր, քանի որ պետք է ստորագրեին կարևոր համաձայնագիրը։ Նույնը վերաբերում է Իրանի նախագահին. նա այստեղ էր կոնկրետ առաքելությամբ։ Sputnik Արմենիային այս մասին ասել է Արմեն Բադալյանը։ 

Մամուլի արձագանքը բուռն էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ երկրորդ նախագահի տիկնոջ՝  Բելլա Քոչարյանի հետ հանդիպման մասով։ 

«Պուտինը հանդիպեց Քոչարյանի հետ՝ ի դեմս նրա տիկնոջ։ Սա ընդգծված մեսիջ էր որոշ շրջանականերին, որ ՌԴ նախագահը չի հրաժարվում ՀՀ երկրորդ նախագահի հետ ունեցած իր հարաբերություններից․ հանդիպումը տեղի է ունեցել Քոչարյանի հետ. պարոն, թե տիկին՝ կարևոր չէ․ դա հանդիպում էր Քոչարյանի հետ»,-ասել է Բադալյանը։ 

Ըստ Բադալյանի՝ Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի հետ շատ ուժեղ բարոյական աջակցություն էր Ռոբերտ Քոչարյանին, հատկապես, որ հանդիպումն անցկացվել է ՌԴ դեսպանատանը։ 

Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո

«ՌԴ պետական տարածքում Ռուսաստանի նախագահը աջակցել է երկրորդ նախագահին, իսկ Հայաստանի ղեկավարի հետ հանդիպել է օդանավակայանում»,- ասել է Բադալյանը։

Օդանավակայանում կայացած հանդիպումը քաղտեխնոլոգը նորմալ չի համարում․ նրանք շարքային քաղաքացիներ չէին, որ օդանավակայանում 1,5 ժամ խոսեին։

«Նորմալ չէ օդանավակայանում ոտքի վրա հարցեր լուծել։ Սա ռուսական կողմի հստակ մեսիջ էր»,-ասել է Բադալյանը։

Եվ ամենակարևրը, ըստ Բադալյանի՝  ի վերջո այդ հանդիպումից հետո բաց մնաց գլխավոր հարցը՝ հունվարի մեկից գազի գինը  թանկանո՞ւմ է, թե՞ ոչ։