Արշակունյաց պողոտայում Opel Astra է այրվել

Մեքենայի հրդեհը մարելու համար Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Արշակունյաց պողոտայում մեքենայում բռնկած հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է Opel Astra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Ինչ է տեղի ունեցել Դիլիջանի թունելում. մանրամասներ ԱԻՆ-ից

«Հոկտեմբերի 2-ին, ժամը 22:00-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոմեքենա»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրությունում:

Փրկարար երիտասարդներին իրենց օրիգինալ հարսանիքի օրն աշխատանքի են ընդունել ԱԻՆ–ում

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 9 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:09-ին, մարվել՝ 22:12-ին: