Ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վարորդ է վիրավորվել. ՊՆ

Տեսանկարահանող սարքերն արձանագրել են այն պահը, թե ինչպես է ադրբեջանական կողմը կրակում տղամարդու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կրակոցից երեկ Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեպքը եղել է կեսօրին։ Վարորդը վնասվածք է ստացել է որովայնի շրջանում։ Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց», - ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։ Տեսանկարահանող սարքերն արձանագրել են այն պահը, թե ինչպես է ադրբեջանական կողմը կրակում տղամարդու ուղղությամբ։

Բակո Սահակյանը պարգևատրել է դիվերսիոն փորձը կասեցրած ու անօդաչու խոցած զինծառայողներին

Հովհաննիսյանը նշեց նաև, որ Տավուշի մարզում իրավիճակն այս պահին լարված չէ, բայց կրակոցներ կան։

Ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել դիվերսիայի հետևանքով. լուսանկարներ