ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Չինաստանը և Հնդկաստանը Եվրասիական տնտեսական միության հեռանկարային գործընկերներն են։ ԵԱՏՄ երկրների ապրանքների համար շատ էական են Չինաստանի և Հնդկաստանի շուկաների աճի ներուժը և տարողունակությունը, բայց այդ շուկաներ մուտք գործելը բարդ խնդիր է. երկու երկրները պահպանում են իրենց ներքին շուկան և այդքան հաճույքով չեն ընդունում օտարերկյա ապրանքները։ Բայց կարելի է և պետք է հեշտացնել նրանց հետ ապրանքային գործընթացները։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։
ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու մասին համաձայնագիրը, ինչպես նաև մաքսային գործերում տեղեկատվական փոխգործակցության համաձայնագիրը կողմերն արդեն ստորագրել են անցած տարվա մայիսին և ընթացիկ տարվա հունիսին։
Ինչպես նշեց Նիկիշինան, Չինաստանի հետ երկու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում և Չինաստանում վավերացումից հետո։ Առայժմ դրանց ազդեցության գնահատականներ չկան, բայց ոչ ոք չի կասկածում, որ բեռներն ավելի արագ են տեղափոխվելու։
Նշենք, որ Չինաստանի հետ ԵԱՏՄ գծով պայմանավորվածությունները կօգնեն հայկական ապրանքներին, որոնք Ռուսաստանի և Միջին Ասիայի տարածքով տեղափոխվելու են Չինաստան։
Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները
Բացի դրանից, սպասվում է, որ Հայաստանի և Ղրղըզստանի համար նոր հնարավորություններ կբացվեն Սերբիայի հետ առևտրում։ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն արդեն ազատ առևտրի ռեժիմ են հաստատել այս երկրի հետ։ Նոր եվրասիական համաձայնագիրը կմիավորի երկկողմ ռեժիմները, ինչպես նաև նույնանման հնարավորություններ կստեղծի Հայաստանի ու Ղրղզըստանի համար։
Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո
Այժմ Երևանի և Բելգրադի միջև ապրանքաշրջանառությունը փոքր է, իսկ պայմանագիրը թույլ կտա նոր շուկա արտահանել հայկական կոնյակը, սիգարետները և այլ ապրանքները։ Իսկ սերբական խնձորը, խոզի միսը և բանջարեղենը կարող են դուրս մղել թուրքական ապրանքները, այդ թվում` ռուսական շուկայում։
ԵԱՏՄ–ում առանց տուրքերի կարող են հայտնվել սերբական պանիրների որոշ տեսակներ, ինչպես նաև ավանդական ալկոհոլը (օրինակ, հայտնի սերբական ռաքիան)։
Օգոստոսին Եվրամիության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքում Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ի համաձայնագրերը կարող են վնասել Եվրամիությանը Սերբիայի անդամակցության գործընթացին։
Նիկիշինայի խոսքով` նման հայտարարությունները կարող են միայն ափսոսանք հարուցել։ Դժվար է հասկանալ նրանց տրամաբանությունը, որովհետև համաձայնագրում ոչ մի քաղաքական սահմանափակում չկա։
«Պայմանագրում ոչ մի սահմանափակում չկա Եվրամիությանը Սերբիայի միանալու վերաբերյալ։ Մինչ այդ պահը մենք Սերբիայի հետ կունենանք այն բարելավված առևտրային ռեժիմը, որի մասին մենք պայմանավորվել ենք, և մենք չենք սահմանափակում ԵՄ անդամ դառնալու Սերբիայի իրավունքը։ Հավանաբար, դա շահարկումներ անելու ոչ այդքան պատասխանատու փորձ է», – նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև բանակցություններին, ապա առայժմ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին. դրանք սկզբնական փուլում են։ Հնդկաստանը բավական ուժեղ է պահպանում իր ներքին շուկան։ Այնտեղ մաքսատուրքերն ավելի բարձր են, քան ԵԱՏՄ–ում. շուկայի վրա զգալիորեն ազդում են նաև ոչ սակագնային արգելքները (ներառյալ ապրանքների ներմուծման արտոնագրումը և հավաստագրումը)։
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին
«Այդ արգելքները պետք է դառնան մեր բանակցությունների առարկան, ուստի Հնդկաստանի հետ դրանք բարդ ու երկար կլինեն։ Մենք կպայմանավորվենք, որպեսզի այդ խոչընդոտները չկիրառվեն անհիմն կերպով», – նշեց Նիկիշինան։
ԵԱՏՄ–ն նաև բանակցություններ է վարում Իսրայելի և Եգիպտոսի հետ առևտրային համաձայնությունների մասին։