Դպրոցահասակ աղջիկը փորձել է ինքնասպան լինել. անցորդներն օգնության են հասել

Պատահական անցորդները, որոնք փորձել են համոզել աղջկան հետ կանգնել ծայրահեղ որոշումից, պնդել են, որ աղջիկը շատ հուզված է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝  այսօր վաղ առավոտյան, քաղաքացիները կանխել են դպրոցական մի աղջկա ինքնասպանությունը։

Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության

Անցորդները տեսել են Երևանի կամուրջներից մեկի արգելապատնեշն անցած աղջնակին ու շտապել օգնության։ Նրանց հաջողվել է հուզված աղջկան համոզել ու անցկացնել անվտանգ գոտի։

Սա ուղղակի հրաշք է. Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետը բացել է աչքերը

Իսկ ահազանգով ժամանած ոստիկանության ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ պարզելու այդ ծայրահեղ քայլին գնալու պատճառները։

Ըստ շրջանառվող լուրերի՝ աղջիկը սովորում է մայրաքաղաքի դպրոցներից մեկում։