ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանից ոչ հեռու գտնվող «Թերգի» առևտրի կենտրոնի 200 քառակուսի մետր տարածքը հայտնվել է կրակի ճիրանում։ Այս մասին հայտնում է Sputnik Գռուզիան` հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին։
Դեպքի վայր են մեկնել 15 մարտական հաշվարկ և 50 հրշեջ փրկարարներ։
Առևտրի կենտրոնի երկրորդ հարկում բռնկած հրդեհն այս պահին մեկուսացվել է։
Այդ հարկաբաժնում է տեղակայված առևտրի կենտրոնի պահեստը, որտեղ հիմնականում սպասք, կոսմետիկ միջոցներ ու հրատեխնիկա է պահվում։ Անցորդները հայտնել են, որ պայթյունի ձայներ են լսել, հավանաբար պատճառը հենց հրատեխնիկան է եղել։
Հրդեհ Արցախի փողոցի բնակարաններից մեկում. կան տուժածներ
ՆԳՆ–ում քրեական գործ է հարուցվել «գույքի վնասումը կա ոչնչացումը, ինչը զգալի վնաս է հասցրել» հոդվածով։ Մեղավորը կա՛մ կտուգանի, կա՛մ մեկից երեք տարով կազատազրկվի։
Սարսափելի հրդեհ Գրոզնիում. գրեթե ամբողջությամբ այրվել է առևտրի խոշոր կենտրոնը. տեսանյութ