«Սա իմպիչմենտ չէ». Թրամփն իր դեմ սկսված գործընթացը հեղաշրջման փորձ է որակել

Թրամփը կարծում է, որ իր իմպիչմենտի գործընթացը նպատակ ունի խլել ժողովրդի ձայնը, ազատությունները և իրավունքները։ Կոնգրեսում իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտարարել են Զելենսկու հետ նրա զրույցից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսում դեմոկրատների կողմից նախաձեռնած իր իմպիչմենտի գործընթացն անվանել է պետական հեղաշրջում։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած ընդունելությանը

«Ես հանգում եմ հետևության, որ կատարվողը ոչ թե իմպիչմենտ է, այլ պետական հեղաշրջում», – գրել է Թրամփը Twitter-ում։ Նրա խոսքով` այդ ամենն արվում է մարդկանց ձայնը, նրանց ազատությունները և իրավունքները խլելու համար։ Արվում է բանակը, Մեքսիկայի սահմանի պատը վերացնելու համար։

Ավելի վաղ Թրամփը իմպիչմենտի վերաբերյալ իր տեսաուղերձում հայտարարել էր, որ Դեմոկրատական կուսակցության գործողությունները «մեծ խաբեություն» են։

«Զգույշ, Ռուդի, այնտեղ Պուտինն է լինելու»․ ինչու Ջուլիանին չի գալիս Երևան

Սեպտեմբերի 25–ին ներկայացուցիչների պալատի նախագահ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է Թրամփի իմպիչմենտի գործընթացը սկսելու մասին և հանձնարարել ստորին պալատի վեց հանձնաժողովին հետաքննել նրա գործողությունները։ Դրա համար առիթ են դարձել ԶԼՄ–ների տարածած լուրերը` ԱՄՆ–ի առաջնորդի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին։