ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Բոլորը միակարծիք են՝ Հայաստանի ու Ղրղզստանի մասնաբաժինները պետք է պահպանվեն»

Ռուսաստանի առաջարկն ընդհանուր հավանության չի արժանացել, հետևաբար, քննարկումները դեռ կշարունակվեն:
Sputnik
Պողոսյան. «Բոլորը միակարծիք են՝ Հայաստանի ու Ղրղզստանի մասնաբաժինները պետք է պահպանվեն»

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում քննարկված հիմնական հարցերից մեկին, թե ում և որքան է բաժին ընկնում մաքսատուրքերի եվրասիական «ընդհանուր կաթսայից»։

«Բոլորը միակարծիք են այն հարցում, որ Հայաստանի ու Ղրղզստանի մասնաբաժինները պետք է պահպանվեն: Լավ կլինի, որ այդ հարցին առնչվող պայմանագիրը մինչև տարեվերջ վավերացվի՝ անցնելով ներպետական համաձայնեցումների փուլը»,- նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը:

Արման Պողոսյանի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում հստակեցվեց նաև Բելառուսի մասնաբաժինը, որը կազմում է 0,3 տոկոս: Դա նշանակում է, որ այդքան պետք է Ռուսաստանն ու Ղազախստանը միասին վերցրած՝ զիջեն Բելառուսին, սակայն այդտեղ ծագել է հաջորդ հարցը՝ ինչ չափով պետք է զիջեն: Ռուսաստանի առաջարկն ընդհանուր հավանության չի արժանացել, հետևաբար, քննարկումները դեռ կշարունակվեն:  

Խոչընդոտները պետք է վերացնել. Լուկաշենկոն նշեց ԵԱՏՄ-ն ուժեղացնելու բաղադրատոմսը

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրվեց։

Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով

Նիստին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո

Ընդլայնված կազմով նիստին մասնակցեցին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում  է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

2019 թվականի նիստին միությունը նախագահում էր Հայաստանը։