ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստուգումներ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի ու ավիավառելիքի ոլորտներում։
Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հարցին։
Ryanair և Wizzair լոուքոսթերների հետ բանակցությունները շարունակվում են. Ավինյան
«Ես մանրամասներին տեղյակ չեմ։ Մանրամասների համար կարող եք գրավոր դիմել հանձնաժողով։ Բայց այդ ստուգումն այս պահին ընթացքի մեջ է»,– ասաց Ավինյանը։
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ՏՄՊՊՀ–ում ուսումնասիրությունն ավարտելուց հետո արդյունքներն ունենալուն պես ՀՀ կառավարությունն անհրաժեշտ քաղաքականությունը կմշակի։
Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանն ու Իրանը կարող են միավորել էներգացանցերը. Ավինյան
Արձագանքելով փոխվարչապետին` պատգամավորը զգուշացրեց, որ խնդրի կարգավորումն ուշացնելը սպառնում է ՀՀ քաղաքացիների անվտանգությանը, քանի որ վարորդներն էժան վառելիքի փնտրտուքում որպես կանոն ընտրում են սեղմված կամ հեղուկ գազը։