Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցության ցանկություն ունեն, ճանապարհ` դեռ ոչ

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ էներգետիկ հարաբերությունների հարցը շատ նուրբ է: Զարգացումը պետք է տեղի ունենա փոխշահավետ տարբերակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հետ էներգետիկ համագործակցությունը մեծացնելու՝ Հայաստանի ցանկությունը պետք է իրականացնել այնպես, որ դա չխոչընդոտի մեր այլ հարաբերությունների զարգացմանը։

Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ խնդիրը բազմաթիվ նրբություններ ունի, որոնց վրա պետք է աշխատել։ Լավ լուրն այն է, որ թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ ՀՀ կառավարությունը հանձնառու են, մենք փոխադարձաբար հասկանում ենք այն խնդիրները, որոնց վրա պետք է աշխատենք, և ուզում ենք իրար հետ ուղղակի գտնել ճիշտ լուծումներ»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ ընտրված լուծումը պետք է լինի շահավետ ու հուսալի երկու երկրների համար։

Հիշեցնենք` երեկ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում Երևանում տեղի էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Իրանը մտադիր է ավելի շատ կրճատել «միջուկային գործարքի» պարտավորությունները. Ռոհանի

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ռոհանին պատրաստակամություն էր հայտնել ընդլայնել «Գազ՝ էլեկտրանէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները, ինչպես նաև աշխատել Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի վերջին. Ռոհանի

Վարչապետ Փաշինյանը ողջունել էր իրանական կողմի պատրաստակամությունը։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել էին պատասխանատուներին հանձնարարել սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ: