Որտե՞ղ է գիշերել Բելառուսի նախագահը. Գագիկ Ծառուկյանը պատասխանել է մամուլին

ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցին`արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի տանը չի գիշերել։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասինն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին` ճի՞շտ են արդյոք լուրերը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին գիշերել է իրենց տանը:

Ռոհանի, Լուկաշենկո, Դոդոն, Տոկաև. ինչպես օդանավակայանում դիմավորեցին հյուրերին. տեսանյութ

«Ալեքսանդր Գրիգորիչը մեր տանը չի գիշերել։ Նա իմ ընկերն է։ Գիշերել է ընդունելությունների տանը»,– ասաց Ծառուկյանը։

Հարցին, թե ընտանեկան միջավայրում Լուկաշենկոյի հետ ինչ հարցեր են քննարկել, Ծառուկյանը պատասխանեց լիաթոք ծիծաղով ու հարցն անպատասխան թողեց։

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Եվրասիական համաժողովին մասնակցելու նպատակով երկօրյա այցով Երևան ժամանած Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հյուրընկալվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։

Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով

Ըստ լուրերի` նա մինչև ուշ գիշեր այգուն կից հյուրատանը բավական երկար առանձնազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, ապա գիշերել Ծառուկյանի առանձնատան` հյուրերի համար նախատեսված հատվածում։