Թորոսյանը Սանասարյանին խորհուրդ է տալիս ապագան պլանավորելիս դասեր քաղել կատարվածից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը արձագանքել է Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի` իր հասցեին հնչած հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Իմ ցուցմունքները կեղծ չեն և հիմնված եմ իմ ունեցած տեղեկության վրա։  Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ քրեական գործը հարուցվել է նախարարի կեղծ ցուցմունքների հիման վրա։

Ամեն ինչում Վանեցյա՞նն է մեղավոր. Դավիթ Սանասարյանը` «շինծու» մեղադրանքով գործի մասին

«Եթե գործով անցնող անձանցից  որևէ մեկը կարծում է, որ իմ ցուցմունքներում կա հանացակազմ, կարող է դիմել իրավապահ համակարգին։ Սա իրավական պրոցես է, և եթե գործող անձինք կարծում են, որ մեկի իրավունքը խախտվել է, կարող են դիմել իրենց իրավունքը վերականգնելու համար։ Ի վերջո, կա հսկող դատախազ, դատախազություն»,– ասաց Թորոսյանը։

Նախարարը նաև շեշտեց, որ իրեն հասանելի ողջ տեղեկությունը ներկայացրել է ԱԱԾ և հիշեցրեց, որ դրա ապացուցման բեռն իր վրա չէ, այլ քննչական ու դատական մարմինների։

Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում  նաև հեռակա կոչ ուղղեց Դավիթ Սանասարյանին` ասելով. «Դավիթ Սանասարյանին խորհուրդ կտայի դատողություններ անել վերջին կես տարվա գործողություններից` իր ապագան պլանավորելու հարցում»։

Ուրախ եմ, որ Սանասարյանը քննությանը տրամադրել է իմ ու իր նամակագրությունը. Արսեն Թորոսյան

Իր արտահայտությունը մեկնաբանելու մասին լրագրողների խնդրանքը Թորոսյանն անպատախան թողեց` չցանկանալով բացել փակագծերը։

Հիշեցնենք, այսօր` հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում Դավիթ Սանասարյանն ու իր փաստաբանները Արսեն Թորոսյանին մեղադրել էին Սանասարյանի դեմ կեղծ ցուցմունք տալու մեջ և նշել էին` այն բառացի համընկնում է Ադյանի ցուցմունքին. տպավորություն է ստեղծվում, թե դրանք գրված են նույն սենյակում։

Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել

Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետԳևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների հայտարարած հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։