ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. «911» ծառայությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բնակիչն անկողնուց ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ավանում դանակահարել են 15–ամյա տղայի
Փրկարարները հայտնաբերել են 64-ամյա Ռաֆիկ Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: