Հայաստանը նոր վարկ կվերցնի. կառավարությունում զարմացա՞ծ են. «Փաստ»

Վարկը կազմում է 250 մլն դոլար։ Նախնական բանակցությունները վարել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը առաջիկայում նախատեսում է նոր վարկային համաձայնագիր ստորագրել, որը կներառվի բյուջեի սպասարկման համար: Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

Հայաստանի պետական պարտքը. ո՞ւր կուղղվեն վարկերը

«Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս թեմայով նախնական բանակցություններ են տարել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը»,- նշված է պարբերականի այսօրվա համարում։

Խոսքը մոտ 250 մլն դոլար վարկային պայմանագրի մասին է, որը, ըստ տեղեկությունների, տրամադրելու է ՎԶԵԲ-ը ու բավականին արտոնյալ պայմաններով։

«Արտոնյալը՝ արտոնյալ, սակայն, մեր տեղեկություններով, նույնիսկ կառավարությունում շատերը զարմացած են, որ մշտապես վարկերին դեմ արտահայտվող Փաշինյանը պարբերաբար վարկ է վերցնում»,- գրում է թերթը:

«Հյուսիս–հարավ» ավտոճանապարհի շինարարությունում նոր չարաշահումներ են հայտնաբերվել

Նշենք, որ անցած տարեվերջին Ասիական զարգացման բանկը Հայաստանին 50 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել։ Գումարն օգտագործվել է բյուջեի դեֆիցիտը փակելու նպատակով։

Ինչո՞ւ է ճաքում միլիարդ դոլարանոց ճանապարհը. նախարարության և ինժեներների պատասխանը

2019թ–ին արտասահմանյան վարկերից Հայաստանի բյուջե է մտել 491 միլիոն դոլար։