ԲՀԿ–ն Հրայր Թովմասյանի դեմ նախագծի քվեարկությանը չի մասնակցի

«Բարգավաճ Հայաստան կուսակցության» նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ներկայացրել է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության մասին ՍԴ դիմումի նախագծի վերաբերյալ խմբակցության տեսակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի պաշտոնանկության մասին ԱԺ դիմումի նախագծի քվեարկությանը։ Այսօր Աժ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ  նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին

«ԱԺ–ն չէ որոշողը` Հրայր Թովմասյանը պետք է մնա, թե հեռանա։ Դրա համար մեր խմբակցությունը որոշեց` չմասնակցել այդ քվեարկությանը»,– ասաց Ծառուկյանը։

Նա նշեց, որ որոշման հիմքում Հրայր Թովմասյանի անձը չէ և հիշեցրեց, որ Թովմասյանի` ՍԴ անդամի ընտրության ժամանակ ԲՀԿ–ն դեմ է քվեարկել նրա թեկնածությանը։

Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»

«Մեր իրավաբանների հետ նայեցինք թղթերը, որտեղ կան և՛ ժամկետների խախտումներ, և՛ թերի դրույթներ, հիմնական դրույթները իրավաբանորեն ապացուցված չեն, հիմնավորումները շատ թույլ են, և եկանք այն եզրակացության, որ չմասնակցենք քվեարկությանը»,– նշեց նա։

Նշենք, որ  «Հրայր Թովմասյանի պաշտոնանկության» պայմանական անունն ստացած  նախագիծը ներառված է այս շաբաթ ընթացող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։

Բայց ԱԺ–ն նախագծի քննարկմանը դեռ չի հասել։

Մինչ այդ «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է , որ «կողմ» է քվեարկելու նախագծին։

Նշենք նաև, որ ըստ ընթացակարգի՝ ԱԺ դիմումի նախագիծը խորհրդարանում  հաստատվելուց հետո կուղարկվի Սահմանադրական դատարան։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծը «երեխայական» է. ԲՀԿ պատգամավոր

ՍԴ–ում դիմումը բավարարելու համար դրան «կողմ» պետք է քվեարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։