ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի –Sputnik. Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները խուզարկություն են կատարել Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում գործող հանդիսությունների սրահում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Խուզարկությունը կատարվել է հոկտեմբերի 1-ին, ժամը 21.40-ին` խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։
Արնանման հետքեր, պարկուճներ. Մալաթիա-Սեբաստիայի կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել
«Տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են «ՍԱՅԳԱ-12C» տիպի ծալովի խզակոթով որսորդական հրացան, փամփշտատուփ ու 15 փամփուշտ, նաև 9 մմ տրամաչափի չորս փամփուշտ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանները 30 քրեական հեղինակությունների տներում ստուգումներ են իրականացրել
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: