Վթար Երևանում․ 19-ամյա ուղևորը դուրս է նետվել ավտոմեքենայից

Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Հարավ–արևմտյան թաղամասում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտակայքում, ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։ Պատահարի մասին ահազանգը «911» ծառայությունը ստացել է սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21:05-ին։

Վթար Տավուշում. 4 երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց, նրանցից 2-ը եղբայրներ են

Դեպքի վայր է ժամանած փրկարարները պարզել են, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Ուղևորը՝ Հովսեփ Մ.-ն (ծնված 2000 թ.), դուրս է նետվել ավտոմեքենայից և հայտնվել կանաչապատ հատվածում:

Հիվանդանոցում մահացածը համատիրության նախագահ էր. Զեյթունում կատարված դեպքի մանրամասները

19-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Երեք անձ մեքենայով հետապնդել են 24-ամյա երիտասարդին, կրակոցներ արձակել ու ծեծել