Վթար Տավուշում. 4 երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց, նրանցից 2-ը եղբայրներ են

23-ամյա վարորդը Mercedes-ով շրջվել է Այգեհովիտ գյուղի սկզբնամասում։ Տուժածներին տեղափոխել են Իջևանի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։30-ի սահմանում Այգեհովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Վիկտոր Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 91 ZC 001 համարանիշի ավտոմեքենայով Այգեհովիտ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոցում մահացածը համատիրության նախագահ էր. Զեյթունում կատարված դեպքի մանրամասները

Վթարի հետևանքով վարորդ Վիկտոր Ա-ն և նրա ուղևորները՝ 18-ամյա Արման Շ-ն, 22-ամյա Սարմեն Ս.-ն և 20-ամյա Սերյոժա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Գյումրիում տղամարդու դի է հայտնաբերվել, դեմքը` հոշոտված

Կայքի տեղեկություններով՝ Արման և Սարմեն Շ.-երը եղբայրներ են։

Երեք անձ մեքենայով հետապնդել են 24-ամյա երիտասարդին, կրակոցներ արձակել ու ծեծել