Ոչ մի խափանում չի եղել. Պուտինը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին

ՌԴ նախագահը, ԵԱՏՄ երևանյան աշխատանքներն ամփոփելով, գոհունակություն է հայտնել արդյունքներից, որոնց համար շնորհավորել է Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններն ամուր են ոչ միայն վերջին տարիների կամ տասնամյակների իրադարձություններով, այլ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյան պատմությամբ։

Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`ամփոփելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին։

«Անձամբ Ձեզ` որպես ԵԱՏՄ նախագահողի, ուզում եմ շնորհավորել Երևանի համաժողովի լավ արդյունքների առիթով։ Դրանք իսկապես լավն էին մեր գործընկեր երրորդ երկրների հետ հարաբերություններում գրանցված արդյունքների տեսանկյունից։ Իսկ որ ավելի կարևոր է մեզ համար` չի եղել որևէ խափանում, ԵԱՏՄ շրջանակներում բոլոր պայմանավորվածություններն իրականացված են։ Դուք այն մարդն եք, որն առավելագույն ջանքեր է գործադրել նման արդյունավետ աշխատանքի համար»,– ասաց Պուտինը։

ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել

ՌԴ նախագահն այս առիթով ոչ միայն շնորհավորեց, այլև շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին։

Նշենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում անցկացվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։