Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Աշխարհի չեմպիոններին ու մեդալակիր ծանրամարտիկներին «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին դափնիներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի հավաքականն այս գիշեր Թաիլանդից վերադարձավ Երևան։

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Տղաներին ծափերով ու երաժշտությամբ դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում։

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Դիմավորողների թվում էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա ոգևորությամբ նշեց, որ պարծենում է տղաներով, քանի որ աշխարհի 105 պետության մեջ լավագույն եռյակում հայտնվեցին տղաները։

«Ամբողջ աշխարհի հայությունը սպասում էր ձեզ. մարդուն մշտական չի տրվում նման փառք։ Դուք մեր ազգի պարծանքն եք, ձեր ցավը տանեմ։ Ձեր ծնողների ցավը տանեմ, որ նման տղաներ են բերել»,–ասաց նա։

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց սեպտեմբերի 18-27-ը Թաիլանդի Պատայա քաղաքում:

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել էր 9 ծանրորդով. Անդրանիկ Կարապետյան (81 կգ), Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (89 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ), Ռուբեն Ալեքսանյան (+109կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ), Տաթև Հակոբյան (87 կգ):

Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր, Հակոբ Մկրտչյանը` աշխարհի չեմպիոն, Գոռ Մինասյանը` արծաթե, իսկ Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր։

Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը Թաիլանդում նվաճեց 12 մեդալ՝ չորսական ոսկե, արծաթե և բրոնզե: Տղամարդկանց հավաքականը մեդալային հաշվարկում մեծ ոսկե մեդալներով (երկամարտում նվաճած ոսկե մեդալների թվով) զբաղեցրեց երրորդ տեղը` առաջ թողնելով Չինաստանի և ԿԺԴՀ ծանրորդներին: Իսկ պոկում և հրում վարժություններում և երկամարտի արդյունքում նվաճած մեդալներով մեր հավաքականը չորրորդն էր Չինաստանի, ԿԺԴՀ-ի և Վրաստանի հավաքականներից հետո:

Վրացի ծանրորդները նվաճել են ավելի քիչ՝ յոթ մեդալ, քան մեր հավաքականը, բայց այս հաշվարկում ավելի բարձր տեղ գրավեցին, քանի որ մեկով շատ ոսկի նվաճեցին: