Սինգապուրն ու ԵԱՏՄ–ն կարևոր փաստաթուղթ ստորագրեցին Երևանում. ինչ օգուտ կստանան կողմերը

Ըստ համաձայնագրի` Սինգապուրը միանգամից կչեղարկի մաքսատուրքերը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրները դա կանեն փուլ առ փուլ` 10 տարվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը և Սինգապուրն ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեցին։ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Սինգապուրի փոխվարչապետները փաստաթուղթը ստորագրեցին Երևանում կազմակերպված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

Բացի դրանից, կողմերը համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր ստորագրեցին։

Ստորագրման արարողությանը ներկա էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները և Սինգապուրի վարչապետը։

Համաձայնագիրը նախատեսում է գրեթե բոլոր ապրանքների մաքսատուրքերի չեղարկում, բայց կան բացառություններ։ ԵԱՏՄ անդամ երկրների նախաձեռնությամբ` չեղյալ չեն հայտարարվել պարենային որոշ ապրանքների (տավարի միս, կաթ, մանկական սնունդ, պանիր, շաքար), ինչպես նաև մարդատար ավտոմեքենաների ու պոլիմերների որոշ տեսակների տուրքերը։

Խոչընդոտները պետք է վերացնել. Լուկաշենկոն նշեց ԵԱՏՄ-ն ուժեղացնելու բաղադրատոմսը

Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից

Սինգապուրն անմիջապես կչեղարկի մաքսատուրքերը, իսկ ԵԱՏՄ երկրները դա կանեն փուլ առ փուլ` 10 տարվա ընթացքում։

Շրջանակային համաձայնագիրը ենթադրում է բիզնեսի դրամային հաշվարկների իրավական պաշտպանություն, արդար մրցակցություն, ինչպես նաև համագործակցության զարգացում մաքսային վարչարարության, էլեկտրոնային առևտրի և պետգնումների ոլորտներում։

Նշենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում անցկացվում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները դիմավորեցին բարձրաստիճան հյուրերին. տեսանյութ