Հայաստանի համար ԵԱՏՄ նախագահությունը բավական արդյունավետ էր, և այն հանգամանքը, որ երևանյան գագաթնաժողովին ներկա են Սինգապուրի վարչապետը, Իրանի նախագահը, Մոլդովայի նախագահը, այդ ամենը մեծացնում է ՀՀ–ի քաղաքական դերակատարումը նաև ԵԱՏՄ շրջանակներում որպես ակտիվ դերակատարի, ակտիվ երկրի։ Այս փաստը Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
«Հենց Երևանի ջանքերով է պատրաստվել և մշակվել Սինգապուրի հետ համաձայնագիրը, ինչպես նաև գաղտնիք չէ, որ հայկական կողմը բավականին ակտիվ ջանքեր է գործադրել և, ըստ էության, եղել է ակտիվ բանակցողը Իրան–ԵԱՏՄ ազատ արևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ, որն այս տարի արդեն իսկ վավերացվել է բոլոր խորհրդարանների կողմից և հոկտեմբերի վերջին նախատեսվում է, որ այն կմտնի ուժի մեջ»,–նշում է Մինասյանը։
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին
Քաղաքագետը հավելում է, որ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Եգիպտոս–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի մշակման ուղղությամբ։
«Հայկական կողմի ակտիվ նախաձեռնողականությունը տարբեր ուղղություններում հենց ուղղված է հարաբերությունների զարգացմանը բոլոր գործընկերների հետ, միևնույն ժամանակ, կարևոր է նաև երկխոսությունը բոլոր կողմերի հետ, որպեսզի ընկալեն Հայաստանի աշխարհաքաղաքական և աշխարհագրական այն բարդ իրավիճակը, որում գտնվում է մեր երկիրը»,–ասում է Մինասյանը։
Ըստ քաղաքագետի՝ ԱՄՆ–ն պետք է ընկալի, որ Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումը չունի այլընտրանք և Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական կարևորություն ունեն։
Սինգապուրն ու ԵԱՏՄ–ն կարևոր փաստաթուղթ ստորագրեցին Երևանում. ինչ օգուտ կստանան կողմերը
Քաղաքագետը հուսով է, որ Թեհրանում հստակ կըմբռնեն, որ Հայաստանի համար կարևոր է հարաբերությունների զարգացումը ԱՄՆ–ի հետ, Իսրայելի հետ։