Մեկնարկեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. այն կանցկացվի փակ դռների հետևում

Հայաստանում տեղի ունեցող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են միության անդամ երկրների, Սինգապուրի, Իրանի ու Մոլդովայի նախագահները։ Փաշինյանի ելույթից հետո լրագրողներին խնդրեցին լքել դահլիճը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, մենք ուրախ ենք Երևանում ընդունել բարձրագույն հյուրերի։ Այսօր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի բացմանը, ողջունելով հյուրերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ռուսաստանի և Իրանի նախագահները Երևանում կքննարկեն «միջուկային գործարքը»

«Մենք նպատակադրված ենք ԵԱՏՄ–ին առավելագույն արդյունավետ անդամակցելու` միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման ու ինտեգրացիոն միջավայրի արդյունավետ գործակցության համար»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի համար կրկնակի կարևոր է այն հանգամանքը, որ Երևանում անցկացվող նիստին մասնակցում են նաև Իրանի ու Սինգապուրի նախագահները, քանի որ այդ երկրների հետ ԵԱՏՄ–ն աշխատում է ազատ առևտրի ռեժիմի կիրառման ուղղությամբ։

«Մեր կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց առավել ընդլայնել միության աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն»,– ասաց Փաշինյանը` բարեհաջող աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին։

Փաշինյանն ու մյուսները. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկեց. ուղիղ միացում

Հանդիպման մնացած հատվածը կանցնի փակ դռների հետևում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանի ելույթից հետո լքեցին դահլիճը։