Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը թույլ չի տա հայ ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս գալ առաջիկա երեք շաբաթների ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է` մասնակցի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 15–ին։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը։

Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

«Յուրաքանչյուր վնասվածք ապաքինման մոտավոր ժամանակներ է պահանջում, որովհետև շատ կարևոր է, թե ինչպես է արձագանքում ֆուտբոլիստի օրգանիզմը: Լինում են դեպքեր, երբ ապաքինումը նախատեսվածից շուտ է լինում, կամ հակառակը: Ես համոզված չեմ` այս անգամ արագ կընթանա, թե ոչ, բայց, ճանաչելով Հենրիխին, ասեմ, որ հնարավոր է` նա կարողանա մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին: Առաջին խաղը Լյուքսեմբուրգի հետ նա հաստատ բաց կթողնի, բայց կրկնում եմ` կարող է լինել տարբերակ, ըստ որի Հենրիխը մասնակցի հավաքականի հաջորդ հանդիպմանը: Սպասենք»- ասաց հավաքականի բժիշկը:

Կարեն Ստեփանյանի կարծիքով` լավ կլինի, որ մոտ օրերս Հենրիխի մկանային վնասված հատվածը ևս մեկ անգամ նկարվի: Դա հնարավորություն կտա արդեն հստակ կարծիք կազմել ապաքինման ժամկետների մասին:

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 29–ին Իտալական A սերիայի վեցերորդ տուրի «Լեչե» - «Ռոմա» հանդիպման վերջին րոպեներին Մխիթարյանը ցավ զգաց ազդրի հատվածում և փոխարինվեց:

Այսօր հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Իտալիայում։ Նրա մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք: Պարզվել է, որ հայ ֆուտբոլիստի վնասվածքը բավականին լուրջ է, քան դրա մասին գրում էին ինտերներ կայքերը երեկ: Առնվազն երեք շաբաթ պետք է, որպեսզի Հենրիխը ապաքինվի: