Գորիսի ոլորաններում խցանումներ են` ճանապարհաշինարարների տառասխալի պատճառով

Ավտոճանապարհի վերանորոգմամբ զբաղվող շինարարական ընկերության տեղադրած հայատառ ցուցանակը չեն հասկանում ոչ միայն իրանցի, այլև հայ վարորդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Որոտանի ոլորաններում արդեն 2 օր լուրջ խցանումներ ու ավտոմեքենաների կուտակումներ են։

Պարզվում է` մեղավորը ավտոճանապարհի վերանորոգմամբ զբաղվող շինարարական ընկերությունն է։

Զովունիում, աշխատանքի վայրում տախտակները լցվել են 37–ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, շինարարական ընկերությունը, օրենքի պահանջով, նախազգուշացնող ցուցանակ է տեղադրել վերանորոգվող հատվածի մոտ։ Բայց ցուցանակի վրա այնպիսի տառասխալներ է արել, որ վարորդները չեն էլ հասկացել, թե ինչի մասին է հայտնում այն։

«Ճանապարհը փակ է բերնատների համար ժամը 09։00-18 00»,– գրում է կայքը։ Փաստորեն «բեռնատարներ» բառի փոխարեն ցուցանակի վրա «բերնատներ» է գրված ու նույնիսկ հայերեն իմացող վարորդները չեն հասկացել, թե ինչ է դա նշանակում։

Իսկ այդ ճանապարհով շատ ավելի հաճախ երթևեկող իրանցի վարորդներին այս ցուցանակն ընդհանրապես ոչինչ չի ասում։

Արդյունքում` Գորիսի բարձունքում 2 օր է բեռնատարների խցանումները չեն դադարում։