Եվրոպային հոգևոր արժեք, մեզ` նյութական. System of a Down–ը Հայաստան չի գա, բայց փող կտա

Ռոք խումբն իր եվրոպական շրջագայության VIP տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը որոշել է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան System of a Down ռոք խումբն իր Facebook-յան էջում հայտնել է, որ հաջորդ տարվա համերգների հասույթի մի մասը փոխանցելու է Հայաստանին։

 «VIP կարգի տոմսերի  վաճառքից ստացված միջոցները կփոխանցվեն «Իմ քայլը» հիմնադրամին, որն աջակցում է Հայաստանում առողջապահությանը, կրթությանը, բարեկեցությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող նախաձեռնություններին»,- ասված է խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Սիրուշոն System of a Down–ի թմբկահարի հետ հետաքրքրաշարժ տեսաուղերձ է ձայնագրել

Նշվում է նաև, որ 2020 թվականի եվրոպական շրջագայության համերգների օրերն արդեն հայտնի են ու հասանելի խմբի պաշտոնական կայքում։ Տոմսերի վաճառքը մեկնարկելու է հոկտեմբերի 4-ից:

«System Of A Down-ի» շնորհիվ Անգլիայի ռոքերներն իմացան Հայաստանի տեղը. Անդրե

Նշենք, որ համերգները ծրագրված են 2020թ.–ի հունիս–հուլիս ամիսներին` Նիդեռլանդներում, Գերմանիայում, Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Հունգարիայում, Շվերյցարիայում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Իսպանիայում ու Պորտուգալիայում։ Հայաստանը համերգային շրջագայության քարտեզում ներառված չէ։