Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթնաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով

Sputnik

Այսօր` հոկտեմբերի 1-ին, Երևանում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ ԵԱՏՄ անդամ երկրների և Սինգապուրի Հանրապետության միջև Ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրվեց։

Ոչ մի խափանում չի եղել. Պուտինը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին

Նիստին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Լուկաշենկոն մեկնեց Երևանից, Փաշինյանն ու նախագահները միկրոավտոբուս նստեցին. տեսանյութ

Ընդլայնված կազմով նիստին մասնակցեցին նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Ճանապարհային նկար. անգամ սելֆի չսիրող առաջնորդներն են Փաշինյանի լուսանկարում

ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում  է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։

1 / 24
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները՝ «Թումո» ստեղծարար կենտրոնում
2 / 24
Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը` «Զվարթնոց» օդանավակայանում
3 / 24
Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբոկովը` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
4 / 24
Ռուսաստանի գերբով դրոշը` «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի նախագահի ավտոմեքենայի վրա
5 / 24
Պատվո պահակախմբի զինվորը`ՀՀ նախագահի նստավայրի մոտ
6 / 24
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը`Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
7 / 24
Պատվո պահակախմբի զինվորները փոխում են հերթափոխը ՀՀ նախագահի նստավայրի մոտ
8 / 24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
9 / 24
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակից երկրների ներկայացուցիչները դուրս են գալիս ՀՀ նախագահի նստավայրից
10 / 24
Լրագրողները` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
11 / 24
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի մասնակից երկրների ղեկավարները` ՀՀ նախագահի նստավայրի բակում
12 / 24
Պատվո պահակախմբի զինվորները` «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի նախագահի ինքնաթիռի մոտ
13 / 24
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ցուցանակը` նախագահական նստավայրի բակում
14 / 24
Լրագրողների աշխատանքը մամուլի կենտրոնում` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
15 / 24
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նախագահական նստավայրի բակում
16 / 24
Պատվո պահակախմբի զինվորները` ՀՀ նախագահի նստավայրի մոտ
17 / 24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
18 / 24
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
19 / 24
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` ՀՀ նախագահի նստավայրի բակում
20 / 24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀՀ նախագահի նստավայրի բակում
21 / 24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ
22 / 24
ՀՀ–ում ՌԴ դեսպան սերգեյ Կոպիրկինն ու ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը` «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ նախագահի ինքնաթիռի վայրէջքին սպասելիս
23 / 24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը` ՀՀ նախագահի նստավայրի բակում
24 / 24
Ղրղըզստանի, Բելառուսի ու Իրանի նախագահների ինքնաթիռները «Զվարթնոց» օդանավակայանում