Երևանն ԱՊՀ երկրների լավագույն եռյակում է`աշնանը ճամփորդելու համար

Զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ և երկրներ աշնանային ուղևորությունների համար օրական 40-ից մինչև 100 դոլար են ծախսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երևանը ճանաչվել է ԱՊՀ լավագույն քաղաքներից 2019 թվականի աշնան հանգստի և ճամփորդության համար։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ընդգրկվել է լավագույն եռյակում։

Վարկանշային աղյուսակը կազմել է ռուսական ТурСтат զբոսաշրջային պորտալը`վերլուծություն կատարելով զբոսաշրջիկների շրջանում։

Մինչ տարեվերջ Հայաստան այցելած չինացի զբոսաշրջիկների թիվը կանցնի 10 հազարը. դեսպան Էրլուն

«Ինքնուրույն աշնանը զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ են մեկնում միջինը երկու-երեք հանգստյան օր, իսկ խմբերով՝ սովորաբար ընտրում են էքսկուրսիոն տուրեր մեկ շաբաթվա համար: Զբոսաշրջիկներն ԱՊՀ քաղաքներ և երկրներ աշնանային ուղևորությունների համար օրական 40-ից մինչև 100 դոլար են ծախսում՝ ներառյալ բնակության վայրը և սնունդը»,- գրում է պորտալը:

Նշվում է, որ Երևան զբոսաշրջիկներն այցելում են հատկապես հանգստյան օրերին:

Լեհ զբոսաշրջիկի վրա հարձակված արջի վարքը կուսումնասիրվի թաքնված տեսախցիկներով

Մինսկը (Բելառուս) ցանկի առաջին հորիզոնականում է, Նուր-Սուլթանը (Ղազախստան)՝ երկրորդ: Երևանը հաջորդում է Նուր–Սուլթանին։

Թոփ տասնյակում են նաև Ալմաթին (Ղազախստան), Բաքուն (Ադրբեջան), Տաշքենդը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Բիշքեկը (Ղրղըզստան), Դուշանբեն (Տաջիկստան) և Աշխաբադը (Թուրքմենստան):