Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո

Կողմերը պայմանավորվել են հեշտացնել ապրանքների ստուգումները, բայց խստորեն հետևել կեղծ ապրանքներին։ Երկու դեպքում էլ կօգնեն թվային տեխնոլոգիաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Բյուրոկրատիան և կեղծ ապրանքներրը բիզնեսի և սպառողների համար խնդիրներն են, որոնք քննարկել են Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Քննարկումներից երկու կարևոր հետևություն է արվել։

Լուրջ, բայց ոչ պաշտոնական. ԵԱՏՄ գագաթնաժողովի ուշագրավ դրվագները` լուսանկարներով

Առաջին` ամենալավ ճանապարհները քիչ օգուտ կտան, եթե դրանց վրա մեքենաները կանգնած են մնում։ Հարցը հատկապես արդի է Հայաստանի` ԵԱՏՄ անդամ պետության համար։ Վրաստանի տարածքով մտնելով Ռուսաստան` հայ բեռնափոխադրողները հաճախ կիլոմետրանոց խցանումների մեջ են մնում հսկիչ–անցակետում։ Միշտ չէ, որ մեղավորը ճանապարհի թողունակությունն է լինում։ Հաճախ Հայաստանում տեղի ունեցած ստուգումները (տեխնիկական, սանիտարային և այլն) կրկնվում են Ռուսաստանում։ Նույնը վերաբերում է մնացած չորս երկրներին։ Արդյունքում տեղափոխման ծախսերը հասնում են ապրանքի գնի 30 տոկոսին, ինչը երեք անգամ ավելի շատ է, քան Եվրամիությունում։

Ոչ մի խափանում չի եղել. Պուտինը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին

Ինչպես անել, որպեսզի մի երկրի սանիտարական եզրակացությունը կամ որակի հավաստագիրն ընդունվի մյուս երկրում։ Այդ խնդիրը ոչ ոք չի կարող միայնակ լուծել։ Դրա համար բոլոր հինգ երկրները պետք է բաց և ազատ տեղեկություններ փոխանակեն իրենց հսկիչ մարմինների աշխատանքի մասին այնքան ժամանակ, մինչև ստուգումների որակը ոչ մի կասկած չհարուցի։ Այնուհետև պետք է օպերատիվ կերպով տվյալներ փոխանակել այդ ստուգումների մասին, որպեսզի, օրինակ, Բելառուսից Կարագանդա տեղափոխվող պանրի սանիտարական ստուգման մասին իսկույն իմանան ղազախական սահմանին։ Հարցն առայժմ պատրաստի լուծումներ չունի, բայց ճանապարհի սկիզբը նախանշված է։

Եվրասիական հանձնաժողովն այստեղ էլ է առաջարկում թվային որոշում. ապրանքների ստուգումներն ընթանալու են էլեկտրոնային եղանակով. ամեն ինչ էլեկտրոնային եղանակով է հաշվվելու` մեքենայի կամ վագոնի երթևեկության ժամանակ։

Երկրորդ հետևություն` նոր տեխնոլոգիաները կարող են մաքրել շուկան կեղծ ապրանքներից։ ԵԱՏՄ երկրները խոստովանել են, որ մորթուց ապրանքների մակնշման փորձնական ծրագիրը լիովին արդարացրել է իրեն. ԵԱՏՄ երկրներում կեղծ ապրանքերը 8-12 անգամ կրճատվել են։ Ուստի, հիմա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ապրանքների հսկողության նոր լիազորություններ կստանա, որոնք ստացվում են երրորդ երկրներից։ ԵՏՀ–ն դրանց համար կառաջարկի մակնշման նոր միջոցներ։ Դրանց օգնությամբ կարելի է իմանալ ապրանքի բոլոր «գաղտնիքները»։

Մյուս ընդունված որոշումների շարքում ֆինանսական ծառայությունների միասնական շուկայի վերաբերյալ հայեցակարգն է։ Նշենք, որ առայժմ խոսքը միասնական արժույթի մասին չէ. մինչև 2025թ–ը այդ թեման չի քննարկվելու։ Չի խոսվում նույնիսկ բանկերի կանոնակարգման միասնական կանոնների մասին։ Կողմերը մշակում են միասնական կանոններ, որոնցով տրամադրվելու են վարկեր, ապահովագրական պոլիսներ, ինչպես նաև շրջանառվելու են արժեթղթեր։

ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին

Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են բնական գազի առաքումների և բաշխման միասնական կանոններ մշակել։ Սակայն այստեղ էլ խոսքն առայժմ գազի միասնական շուկայի մասին չէ։ Դրա համար հիմք կնախապատրաստեն մինչև 2025թ.–ը։ Առայժմ խոսքը միայն տեխնիկական կանոնակարգման մասին է (կալորիականության անալիզ և խողովակում գազի ճնշման ստուգում, սպառողներին առաքելու կանոններ)։

Դժոխային վազվզոց. 260 լրագրող լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ
Համընդհանուր համաձայնության ֆոնին վերջում թեթև բանավեճ ծավալվեց։ Կողմերը սկսեցին քննարկել, թե ում և որքան է բաժին ընկնում մաքսատուրքերի եվրասիական «ընդհանուր կաթսայից»։ Հայաստանի և Ղրղըզստանի բաժինները նույնն են մնում` 1,22 տոկոս և 1,9 տոկոս։ Ղազախստանը ստանում է 7,11 տոկոս, Բելառուսը` 4,56 տոկոս, Ռուսաստանը` 85,32 տոկոս։ Մինսկը հայտարարեց, որ իր բաժինը փոքր է ու պահանջեց ավելացնել այն 0,3 տոկոսով։

 

ԵԱՏՄ–ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերին

Այսպես թե այնպես, Հայաստանի և Ղրղըզստանի համար ոչինչ չի փոխվի, ուստի հարցը կքննարկեն Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։ Մաքսային «կարկանդակի» հաջորդ վերաբաժանումը տեղի կունենա 2020թ.–ին։ Իհարկե, մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրների համար եկամտի գլխավոր աղբյուրը չեն, բայց վերջինն էլ չեն. Ղազախստանում դրանք կազմում են բյուջեի եկամուտների 3 տոկոսը, Ռուսաստանում և Հայաստանում` ավելի քան 4 տոկոսը, Բելառուսում` 5, Ղրղըզստանում` ավելի քան 10 տոկոսը։

Վեճը երկար չտևեց, հատկապես հյուրերի առաջ։ Չէ՞ որ երևանյան գագաթնաժողովին մասնակցում էին հյուրեր Մոլդովայից, Իրանից ու Սինգապուրից։ Իրանի հետ արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018թ.–ի մայիսին, վավերացվել բոլոր վեց երկրների խորհրդարաններում (ԵԱՏՄ + Իրան) և ուժի մեջ կմտնի արդեն այս հոկտեմբերին։ Իսկ Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է այսօր գագաթնաժողովի ընթացքում, և կողմերը պատրաստվում են հնարավորինս արագ վավերացնել այն։