ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երեկ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում դանակահարված վիճակում հոսպիտալացվել է 15-ամյա մի պատանի, որն առողջական վիճակից ելնելով` չի կարողացել հայտնել իր հետ պատահածի մանրամասները։
Ըստ շրջանառվող որոշ տեղեկությունների՝ անչափահասը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանից, որտեղ էլ, ամենայն հավանականությամբ, դանակահարվել է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ իրավապահներին արդեն հայտնի է կատարվածի մանրամասները։
Պրիմորսկիի մոտակայքում հայկական համարանիշներով մեքենա է վթարվել. կա 3 զոհ, 5 տուժած
Նախնական վարկածով՝ դանակահարությամբ է ավարտվել պատանեկան վեճը։ Պարզվել է նաև դանակահարողի ինքնությունը։
Մեր տեղեկություններով՝ տուժածը սովորում է Մխիթար Հերացու անվան բժշկական քոլեջում։