Խոչընդոտները պետք է վերացնել. Լուկաշենկոն նշեց ԵԱՏՄ-ն ուժեղացնելու բաղադրատոմսը

Բելառուսի նախագահի կարծում է, որ ԵԱՏՄ–ն պետք է շատ ջանքեր և միջոցներ գործադրի` արդյունավետ տնտեսական միություն ստանալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Անհրաժեշտ է բիզնեսը և կառավարություններին ԵԱՏՄ շրջանակում ավելի լիաչափ համագործակցության մղել։ Այդ մասին ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ։ Նա թվարկեց խնդիրները, որոնք տեսանելի ապագայում պետք է լուծի կազմակերպությունը։

Ռոհանի, Լուկաշենկո, Դոդոն, Տոկաև. ինչպես օդանավակայանում դիմավորեցին հյուրերին. տեսանյութ

Լուկաշենկոյի խոսքով` նիստի ընթացքում հաստատվել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգը և դրվել են կապիտալների ու ծառայությունների ազատ տեղաշարժ ապահովելու հիմքերը։

«Մեզ, անշուշտ, օգտակար կլինի տվյալ ոլորտում փորձի փոխանակումը։ Միությունում շատ բան է արվել տնտեսության թվային փոփոխության, առևտրի համար էկոհամակարգեր ստեղծելու, արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտային միջանցքները զարգացնելու, ինչպես նաև ապրանքներին հետևելն ապահովելու համար», – նշեց նա։

«Ինչ անեմ` և՛ Փաշինյանն է ընկերս, և՛ Ալիևը». Լուկաշենկոն Երևանում անկեղծացել է

Լուկաշենկոն ուշադրություն դարձրեց կազմակերպությունում բազմաթիվ արգելքների առկայությանը։ Հատկապես անհանգստացնում է, երբ դրանք առկա են այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, պետգնումները։ Եկել է ժամանակը, որպեսզի պետությունների ղեկավարները քննարկեն խնդիրը և քաղաքական որոշում ընդունեն։ Հնարավոր է, պետք է ուժեղացնել հանձնաժողովի և Եվրասիական դատարանի լիազորությունները։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները դիմավորեցին բարձրաստիճան հյուրերին. տեսանյութ

Նա նշեց, որ 2020թ–ին Բելառուսը կընդունի ԵԱՏՄ–ում նախագահությունը, կգլխավորի ԵՏՀ կոլեգիան։ Նրա խոսքով` ԵՏԱՄ–ն դեռ երիտասարդ միություն է։ Դրա զարգացման համար ջանքեր ու միջոցներ պետք է գործադրել, որպեսզի 2025թ–ից ոչ ուշ կամ նույնիսկ շուտ ստեղծել համապարփակ, արդյունավետ տնտեսական միություն։